Օրահուշակ. 16 մարտ


Չորեքշաբթի. մարտի 16։ Տարվա 75-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 290 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ մարտի 8 - ապրիլի 7)։ Օրանունը՝ Մանի։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Մարտի 16-ին արևային 6-րդ օրն է։

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Արևածագ՝ 7:12, արևամուտ՝ 19:08 Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 11:56 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 1°36'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 15-ին՝ 16:01-ից և կավարտվի մարտի 16-ին՝ 17:07-ին։
Լուսնի մարումը՝ 06։37։ Լուսնի ծագումը՝ 17:07։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 3.4°, բարձրությունը = - 34.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 96 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 389.199 կմ, երեկ՝ 393.536 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.337 կիլոմետր։

Լուսին՝ Առաջին քառորդ։ Լուսին՝ 13 օրական 14 ժամական 25 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին՝ 10:25։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ մարտի 18-ին՝ 11:17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: