Օրահուշակ. 18 հուլիս


Երեքշաբթի. 18 հուլիս։ Տարվա 199-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 166 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Մասիս։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Հուլիսի 18-ին արևային 5-րդ ամսվա 1-ին օրն է։

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72:

Արևածագ՝ 5:47, արևամուտ՝ 20:29։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:42 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 18-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 1°40'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո լուսին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 18-ին՝ 05:52-ից և կավարտվի հուլիսի 19-ին՝ 06:55-ին։
Լուսնի ծագումը՝ 05:52։ Լուսնի մարումը՝ 21։23։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 119.4°, բարձրությունը = 64.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.809 կմ, երեկ՝ 403.107 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.702 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 0 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 1 օգոստոս, 22:31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: