Օրահուշակ. 19 հուլիս


Չորեքշաբթի. 19 հուլիս։ Տարվա 200-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 165 օր։

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Անահիտ։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Հուլիսի 19-ին արևային 5-րդ ամսվա 2-րդ օրն է։

  • 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է։
  • Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
  • Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։
  • Սնունդ. Լավ է ցամաք կերակուրը։ Անցանկալի է ալկոհոլը։ Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան: Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: Օրվա քարը՝ կատվաչք: Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։

Արևածագ՝ 5:47, արևամուտ՝ 20:28։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:41 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 13°35'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո լուսին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 19-ին՝ 06:55-ից և կավարտվի հուլիսի 20-ին՝ 07:57-ին։
Լուսնի ծագումը՝ 06:55։ Լուսնի մարումը՝ 21։54։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 110.6°, բարձրությունը = 54.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.886 կմ, երեկ՝ 404.809 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.077 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 1 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 1 օգոստոս, 22:31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: