Օրահուշակ. 1 հոկտեմբեր


Կիրակի. 1 հոկտեմբեր։ Տարվա 274-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 91 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ 10 սեպտեմբեր - 9 հոկտեմբեր)։ Օրանունը՝ Արեգ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հոկտեմբերի 1-ին արևային 7-րդ ամսվա 16-րդ օրն է։

  • 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։
  • Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։
  • Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Արևածագ՝ 6:57, արևամուտ՝ 18:45։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:49 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 1-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

  • Լարվածությունը թոթափելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է:
  • Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիան սուբլիմացնելու համար:

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։ Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օրից։ Նորածինները երջանիկ են լինում։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 3°58'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 30-ին՝ 19:23-ից և կավարտվի հոկտեմբերի 1-ին՝ 19:50-ին։
Լուսնի մարումը՝ 09։07։ Լուսնի ծագումը՝ 19:50։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 319.2°, բարձրությունը = -26.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.833 կմ, երեկ՝ 364.367 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.516 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 16 օրական 06 ժամական 20 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 14 հոկտեմբեր, 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 29 հոկտեմբեր, 00:24։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: