Օրահուշակ. 23 հուլիս


Կիրակի. 23 հուլիս։ Տարվա 204-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 161 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հուլիսի 23-ին արևային 5-րդ ամսվա 6-րդ օրն է։

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Արևածագ՝ 5:51, արևամուտ՝ 20:25։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:34 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 1°3'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 23-ին՝ 10:58-ից և կավարտվի հուլիսի 24-ին՝ 11:58-ին։
Լուսնի ծագումը՝ 10:58։ Լուսնի մարումը՝ 23։22։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 97.4°, բարձրությունը = 11.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 26%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.973 կմ, երեկ՝ 404.382 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.409 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 5 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 1 օգոստոս, 22:31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: