Օրահուշակ. 23 հունվար


Երկուշաբթի. 23 հունվար։ Տարվա 23-րդ օրն է, 4-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 342 օր։

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անվանուը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հունվարի 23-ին արևային 9-րդ օրն է։

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Արևածագ՝ 8:18, արևամուտ՝ 18:08։ Ճիշտ կեսօրը՝ 13։13։ Օրվա տևողությունը՝ 9:50 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 23°55'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 23-ին՝ 09:45-ից և կավարտվի հունվարի 24-ին՝ 10:18-ին։ 
Լուսնի ծագումը՝ 09:45։ Լուսնի մարումը՝ 20։06։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 138.3°, բարձրությունը = 20.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 3%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 358.657 կմ, երեկ՝ 356.746 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.911 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 1ժամական 06 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 22 փետրվար, 11:06։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: