Օրահուշակ. 25 ապրիլ


Երեքշաբթի. 25 ապրիլ։ Տարվա 115-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 250 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրվա անունը՝ Ցրօն։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Ապրիլի 25-ին արևային 2-րդ ամսվա 7-րդ օրն է։

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Արևածագ՝ 6:10, արևամուտ՝ 19:49։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:39 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 6°38'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 25-ին՝ 09:28-ից և կավարտվի ապրիլի 26-ին՝ 10:24-ին։
Լուսնի մարումը՝ 00։42։ Լուսնի ծագումը՝ 09:28։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 73.4°, բարձրությունը = 24.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 27%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.830 կմ, երեկ՝ 394.910 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.473 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական ժամական 47 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 19 մայիս, 19:53։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ 5 մայիս, 21:34։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: