Օրահուշակ. 25 հունիս


Կիրակի. 25 հունիս։ Տարվա 176-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 189 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Ցրօն։ Շաբաթվա օրանունը՝  Արեգակի օր։


Հունիսի 25-ին արևային 4-րդ ամսվա 8-րդ օրն է։

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝  22°31'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 24-ին՝ 11:07-ից և կավարտվի հունիսի 25-ին՝ 12:07-ին։
Լուսնի մարումը՝ 00։37։ Լուսնի ծագումը՝ 12:07։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 81.2°, բարձրությունը = -1.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 40%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  401.601 կմ, երեկ՝ 403.982 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.381 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 7 օրական ժամական 23 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 7 հուլիս, 22:32։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 3 հուլիս, 15:38։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: