Օրահուշակ. 27 հունիս


Երեքշաբթի. 27 հունիս։ Տարվա 178-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 187 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Վահագն։ Շաբաթվա օրանունը՝  Հրատ (Մարս)։


Հունիսի 27-ին արևային 4-րդ ամսվա 10-րդ օրն է։

  • 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
  • Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Արևածագ՝ 5:34, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հունիսի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին:
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 16°54'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 26-ին՝ 13:07-ից և կավարտվի հունիսի 27-ին՝ 14:09-ին։
Լուսնի մարումը՝ 01։18։ Լուսնի ծագումը՝ 14:09։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 76.5°, բարձրությունը = -23.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 60%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  393.454 կմ, երեկ՝ 398.053 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.599 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 9 օրական ժամական 23 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 7 հուլիս, 22:32։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 3 հուլիս, 15:38։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: