Օրահուշակ. 27 փետրվար


Երկուշաբթի. 27 փետրվար։ Տարվա 58-րդ օրն է, 9-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 307 օր։

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրվա անունը՝ Վահագն։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Փետրվարի 27-ին արևային 14-րդ օրն է։

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Արևածագ՝ 7:39, արևամուտ՝ 18:50։ Ճիշտ կեսօրը՝ 13։14։ Օրվա տևողությունը՝ 11:11 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 8°24'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 27-ին՝ 11:28-ից և կավարտվի փետրվարի 28-ին՝ 12:08-ին։ 
Լուսնի մարումը՝ 02։04։ Լուսնի ծագումը՝ 11:28։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 62.1°, բարձրությունը = 5.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 50%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 395.227 կմ, երեկ՝ 389.944 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.283 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 00 ժամական 54 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ 21 մարտ, 21:23։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝  7 մարտ, 16:40։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: