Օրահուշակ. 28 օգոստոս


Երկուշաբթի. 28 օգոստոս։ Տարվա 240-րդ օրն է, 35-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 125 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ 11 օգոստոս - 9 սեպտեմբեր)։ Օրանունը՝ Սեին։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Օգոստոսի 28-ին արևային 6-րդ ամսվա 12-րդ օրն է։

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Արևածագ՝ 6:25, արևամուտ՝ 19:41։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 13:16 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 25°58'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ  է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 27-ին՝ 17:31-ից և կավարտվի օգոստոսի 28-ին՝ 18:22-ին։
Լուսնի մարումը՝ 02։27։ Լուսնի ծագումը՝ 18:22։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 58.6°, բարձրությունը = -67.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 362.141 կմ, երեկ՝ 366.768 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.627 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 11 օրական 22 ժամական 22 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 15 սեպտեմբեր, 05:40։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: