Օրահուշակ. 29 հոկտեմբեր


Շաբաթ. 29 հոկտեմբերի։ Տարվա 302-րդ օրն է, 43-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 63 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (30 օր՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8)։ Օրանունը՝ Վարագ։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հոկտեմբերի 29-ին արևային 13-րդ օրն է։

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար աչքից: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Արևածագ՝ 7:27, արևամուտ՝ 18:04։ Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:37 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 26°50'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 29-ին՝ 11:59-ից և կավարտվի հոկտեմբերի 30-ին՝ 13:04-ին։
Լուսնի ծագումը՝ 11:59։ Լուսնի մարումը՝ 20։56։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 126.6°, բարձրությունը = 0.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 19 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.285 կմ, երեկ՝ 368.966 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 681 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 21 ժամական 11 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին՝ 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի ՝ նոյեմբերի 8-ին՝ 15:02։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: