Օրահուշակ. 2 հոկտեմբեր


Կիրակի. 2 հոկտեմբերի։ Տարվա 275-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 90 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9)։ Օրանունը՝ Հրանտ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հոկտեմբերի 2-ին արևային 16-րդ օրն է։

  • 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։
  • Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։
  • Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Արևածագ՝ 6:58, արևամուտ՝ 18:44։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:46 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 2-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 0°14'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ 12:58-ից և կավարտվի հոկտեմբերի 2-ին՝ 14:08-ին։
Լուսնի ծագումը՝ 14:08։ Լուսնի մարումը՝ 23։02։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 108.8°, բարձրությունը = -20.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 43 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.809 կմ, երեկ՝ 372.248 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.439 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 6 օրական 10 ժամական 05 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին՝ 14:49։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ 00:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: