Օրահուշակ. 2 օգոստոս


Չորեքշաբթի. 2 օգոստոս։ Տարվա 214-րդ օրն է, 31-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 151 օր։

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրանունը՝ Հրանտ։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Օգոստոսի 2-ին արևային 5-րդ ամսվա 16-րդ օրն է։

  • 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։
  • Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։
  • Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Արևածագ՝ 6:00, արևամուտ՝ 20:16։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:16 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 2-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 17°49'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 1-ին՝ 20:33-ից և կավարտվի օգոստոսի 2-ին՝ 21:12-ին։
Լունի մարումը՝ 06։16։ Լուսնի ծագումը՝ 20:33։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 303.7°, բարձրությունը = -59.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%՝ լիալուսին։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.279 կմ, երեկ՝ 358.081 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 802 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 15 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: