Օրահուշակ. 4 հոկտեմբեր


Չորեքշաբթի. 4 հոկտեմբեր։ Տարվա 277-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 88 օր։

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ 10 սեպտեմբեր - 9 հոկտեմբեր)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Հոկտեմբերի 4-ին արևային 7-րդ ամսվա 19-րդ օրն է։

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 7:00, արևամուտ՝ 18:40։ Ճիշտ կեսօրը՝ 12։50։ Օրվա տևողությունը՝ 11:40 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Հոկտեմբերի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • Օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է:
  • Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։ Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 14°50'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 3-ին՝ 20:58-ից և կավարտվի հոկտեմբերի 4-ին՝ 21:41-ին։
Լուսնի մարումը՝ 12։45։ Լուսնի ծագումը՝ 21:41։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 299.2°, բարձրությունը = 6.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 72%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 386.399 կմ, երեկ՝ 380.339 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.060 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 19 օրական 06 ժամական 20 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 14 հոկտեմբեր, 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 29 հոկտեմբեր, 00:24։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: