Օրահուշակ. 4 սեպտեմբեր


Երկուշաբթի. 4 սեպտեմբեր։ Տարվա 247-րդ օրն է, 36-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 118 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ 11 օգոստոս - 9 սեպտեմբեր)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Սեպտեմբերի 4-ին արևային 6-րդ ամսվա 19-րդ օրն է։

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 6:31, արևամուտ՝ 19:30։ Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:59 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 9°50'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 3-ին՝ 21:25-ից և կավարտվի սեպտեմբերի 4-ին՝ 21:53-ին։
Լուսնի մարումը՝ 11։32։ Լուսնի ծագումը՝ 21:53։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 295.5°, բարձրությունը = -4.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 76%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 374.985 կմ, երեկ՝ 368.980 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.005 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական 22 ժամական 22 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 15 սեպտեմբեր, 05:40։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ 29 սեպտեմբեր, 13:57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: