Օրահուշակ. 7 հուլիս


Ուրբաթ. 7 հուլիս։ Տարվա 188-րդ օրն է, 27-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 177 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)


Հուլիսի 7-ին արևային 4-րդ ամսվա 20-րդ օրն է։

  • 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։
  • Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է:
  • Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Արևածագ՝ 5:39, արևամուտ՝ 20:34։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 14:55 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 8°49'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 6-ին՝ 23:16-ից և կավարտվի հուլիսի 7-ին՝ 23:44-ին։
Լուսնի մարումը՝ 10։03։ Լուսնի ծագումը՝ 23:44։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 272.0°, բարձրությունը = -21.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 80%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 364.500 կմ, երեկ՝ 361.681 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին հեռացել է 2.819 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական ժամական 23 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 17 հուլիս, 22:32։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 1 օգոստոս, 22:31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: