Օրահուշակ. 7 մայիս


Կիրակի. 7 մայիս։ Տարվա 127-րդ օրն է, 18-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 238 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար:

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - 7 մայիս)։ Օրվա անունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Մայիսի 7-ին արևային 2-րդ ամսվա 19-րդ օրն է։

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 5:55, արևամուտ՝ 20:01։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:06 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

  • Լարվածությունը թոթափելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է:
  • Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիան սուբլիմացնելու համար:

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։ Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օրից։ Նորածինները երջանիկ են լինում։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 6°51'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 6-ին՝ 21:26-ից և կավարտվի մայիսի 7-ին՝ 22:20-ին։
Լուսնի մարումը՝ 06։42։ Լուսնի ծագումը՝ 22:20։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 287.7°, բարձրությունը = -56.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 97%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 374.637 կմ, երեկ՝ 377.890 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.253 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 17 օրական ժամական 47 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 19 մայիս, 19:53։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 4 հունիս, 07:42։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: