Օրահուշակ. 7 օգոստոս


Երկուշաբթի. 7 օգոստոս։ Տարվա 219-րդ օրն է, 32-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 146 օր։

  • Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Ավելյաց (5 օր՝ 6 օգոստոս - 10 օգոստոս)։ Օրանունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Օգոստոսի 7-ին արևային 5-րդ ամսվա 21-րդ օրն է։

  • 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։
  • Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Արևածագ՝ 6:04, արևամուտ՝ 20:10։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:06 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:

Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 0°54'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 6-ին՝ 22:59-ից և կավարտվի օգոստոսի 7-ին՝ 23:25-ին։
Լունի մարումը՝ 12։38։ Լուսնի ծագումը՝ 23:25։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 280.1°, բարձրությունը = 6.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 62%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 376.613 կմ, երեկ՝ 370.856 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.757 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 20 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: