Օրահուշակ. 8 հունվար


Կիրակի. 8 հունվար։ Տարվա 8-րդ օրն է, 1-ին շաբաթը: Տարվա ավարտին մնում է 357 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անվանուը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունվարի 8-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվելուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:52։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 9:28 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 2°38'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո-լուսին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 7-ին՝ 18:03-ից և կավարտվի հունվարի 8-ին՝ 19:03-ին։ 
Լուսնի մարումը՝ 09։43։ Լուսնի ծագումը՝ 19:03։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 327.6°, բարձրությունը = -18.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 98%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 406.417 կմ, երեկ՝ 406.046 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 371 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 15 օրական 21 ժամական 43 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 22 հունվար, 00:53։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: