Օրահուշակ. 8 մարտ


Երեքշաբթի. մարտի 8։ Տարվա 67-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 298 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մեղեկի (30 օր՝ փետրվարի 7 - մարտի 8)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մարտի 8-ին արևային 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 7:25, արևամուտ՝ 19:00 Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:35 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 24°38'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 8-ին՝ 10:18-ից և կավարտվի մարտի 9-ին՝ 10:49-ին։
Լուսնի մարումը՝ 00։05։ Լուսնի ծագումը՝ 10:18։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 80.3°, բարձրությունը = 18.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 31 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 399.823 կմ, երեկ՝ 396.122 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.701 կիլոմետր։

Լուսին՝ Առաջին քառորդ։ Լուսին՝օրական 14 ժամական 25 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին՝ 10:25։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ մարտի 18-ին՝ 11:17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: