Օրահուշակ. 8 օգոստոս


Երեքշաբթի. 8 օգոստոս։ Տարվա 220-րդ օրն է, 32-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 145 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Ավելյաց (5 օր՝ 6 օգոստոս - 10 օգոստոս)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Օգոստոսի 8-ին արևային 5-րդ ամսվա 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 6:05, արևամուտ՝ 20:09։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:04 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 22-րդ օրն է։

  • Օրը լավ է ապրածը վերագնահատելու և այդ հիմքով ապագայի նոր ծրագրեր կազմելու համար:
  • Գործընկերների և գործընկերների հետ շփումը տեղի դրական կընթանա:

Լուսնային 22-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր չէ: Ոչինչ պետք չէ սկսել: Հիվանդությունները վտանգավոր են:
  • Երազներն իրականանում են: Նորածինները ազնիվ են և շնորհալի:

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 14°17'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 7-ին՝ 23:25-ից և կավարտվի օգոստոսի 8-ին՝ 23:54-ին։
Լունի մարումը՝ 13։48։ Լուսնի ծագումը՝ 23:54։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 277.3°, բարձրությունը = 18.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 51%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  382.415 կմ, երեկ՝ 376.613 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.802 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 21 օրական 1ժամական 28 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 16 օգոստոս, 13:38։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: