Օրահուշակ. 9 փետրվար


Հինգշաբթի. 9 փետրվար։ Տարվա 40-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 325 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրվա անունը՝ Ձոպաբեր։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Փետրվարի 9-ին արևային 26-րդ օրն է։

  • 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
  • Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։
  • Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:

Արևածագ՝ 8:03, արևամուտ՝ 18:29։ Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:26 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 29°36'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 8-ին՝ 21:02-ից և կավարտվի փետրվարի 9-ին՝ 22:03-ին։ 
Լուսնի մարումը՝ 09։57։ Լուսնի ծագումը՝ 22:03։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 294.9°, բարձրությունը = -22.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  398.735 կմ, երեկ՝ 401.495 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.760 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական 1ժամական 06 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 22 փետրվար, 11:06։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝  7 մարտ, 16:40։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: