Օրահուշակ. դեկտեմբերի 13


Երեքշաբթի. 13 դեկտեմբեր։ Տարվա 347-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 18 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Պարխար։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Դեկտեմբերի 13-ին արևային 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 8:15, արևամուտ՝ 17:36։ Ճիշտ կեսօրը՝ 12։55։ Օրվա տևողությունը՝ 9:21 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • Օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է:
  • Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։ Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 17°43'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 12-ին՝ 21:11-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ 22:13-ին։ 
Լուսնի մարումը՝ 12։15։ Լուսնի ծագումը՝ 22:13։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 294.8°, բարձրությունը = 2.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 78%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.949 կմ, երեկ՝ 405.783 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 834 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 19 օրական ժամական րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 23 դեկտեմբեր, 14:17։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝  2023 թ, 7 հունվար, 03:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: