Օրահուշակ. դեկտեմբերի 29


Հինգշաբթի. 29 դեկտեմբեր։ Տարվա 363-րդ օրն է, 52-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 2 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Վարագ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Դեկտեմբերի 29-ին արևային 14-րդ օրն է։

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:43։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 9:20 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է

Դեկտեմբերի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 28°32'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 28-ին՝ 12:20-ից և կավարտվի դեկտեմբերի 29-ին՝ 12:45-ին։ 
Լուսնի ծագումը՝ 12:45։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 87.9°, բարձրությունը = -8.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 42%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 375.831 կմ, երեկ՝ 370.507 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.324 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 21 ժամական 43 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 2023 թ, 22 հունվար, 00:53։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝  2023 թ, 7 հունվար, 03:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: