Օրահուշակ. դեկտեմբերի 5


Երկուշաբթի. 5 դեկտեմբեր։ Տարվա 339-րդ օրն է, 49-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 26 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (30 օր՝ 9 նոյեմբեր - 8 դեկտեմբեր)։ Օրանունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Դեկտեմբերի 5-ին արևային 20-րդ օրն է։

  • 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։
  • Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է:
  • Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Արևածագ՝ 8:08, արևամուտ՝ 17:36։ Ճիշտ կեսօրը՝ 12։52։ Օրվա տևողությունը՝ 9:28 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Դեկտեմբերի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 10°47'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 4-ին՝ 15:27-ից և կավարտվի դեկտեմբերի 5-ին՝ 15:52-ին։ 
Լուսնի մարումը՝ 05։13։ Լուսնի ծագումը՝ 15:52։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 23.1°, բարձրությունը = -31.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 92%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 391.712 կմ, երեկ՝ 388.245 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.467 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 11 օրական ժամական րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 23 դեկտեմբեր, 14:17։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի ՝  8 դեկտեմբեր, 08:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: