Օրահուշակ. հուլիսի 26


Երեքշաբթի. 26 հուլիսի։ Տարվա 207-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 158 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Օրանունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝  Հրատ (Մարս)։


Հուլիսի 26-ին արևային 8-րդ օրն է։

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Արևածագ՝ 5:53, արևամուտ՝ 20:23։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:30 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝  6°56'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրոլուսին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 26-ին՝ 03:18-ից և կավարտվի հուլիսի 27-ին՝ 04:09-ին։
Լուսնի ծագումը՝ 03:18։ Լուսնի մարումը՝ 19։14։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 217.2°, բարձրությունը = 74.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 406.229 կմ, երեկ՝ 405.729 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 500 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 27 օրական ժամական րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին՝ 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ ուբաթ՝ օգոստոսի 12-ին՝ 05:36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: