Օրահուշակ. հուլիսի 8


Ուրբաթ. 8 հուլիսի։ Տարվա 189-րդ օրն է, 27-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 176 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝  Արուսյակ (Վեներա)։


Հուլիսի 8-ին արևային 20-րդ օրն է։

  • 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։
  • Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է:
  • Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Արևածագ՝ 5:39, արևամուտ՝ 20:34։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 14:55 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հուլիսի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին:
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 1°33'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 7-ին՝ 13:32-ից և կավարտվի հուլիսի 8-ին՝ 14:40-ին։
Լուսնի մարումը՝ 01։10։ Լուսնի ծագումը՝ 14:40։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 78.7°, բարձրությունը = -28.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 63 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 376.452 կմ, երեկ՝ 382.309 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.857 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝օրական ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին՝ 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: