Օրահուշակ. նոյեմբերի 4


Ուրբաթ. 4 նոյեմբերի։ Տարվա 308-րդ օրն է, 44-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 57 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (30 օր՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8)։ Օրանունը՝ Մարգար։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Նոյեմբերի 4-ին արևային 19-րդ օրն է։

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 7:34, արևամուտ՝ 17:56։ Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:22 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե կարճ է։

Նոյեմբերի 4-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։

  • Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
  • Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
  • Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:
  • Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։ Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Տրտմություններն անցողիկ են։ Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 21°24'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 3-ին՝ 15:46-ից և կավարտվի նոյեմբերի 4-ին՝ 16:12-ին։
Լուսնի մարումը՝ 02։53։ Լուսնի ծագումը՝ 16:12։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 52.2°, բարձրությունը = -45.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 82 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 377.284 կմ, երեկ՝ 374.777 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.507 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝օրական 21 ժամական 11 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին՝ 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի ՝ նոյեմբերի 8-ին՝ 15:02։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: