Օրահուշակ. նոյեմբերի 8


Երեքշաբթի. 8 նոյեմբերի։ Տարվա 312-րդ օրն է, 45-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 53 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (30 օր՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Նոյեմբերի 8-ին արևային 23-րդ օրն է։

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տարերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Արևածագ՝ 7:38, արևամուտ՝ 17:52։ Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:14 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Նոյեմբերի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 14°23'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 7-ին՝ 17:23-ից և կավարտվի նոյեմբերի 8-ին՝ 17:49-ին։
Լուսնի մարումը՝ 07։24։ Լուսնի ծագումը՝ 17:49։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 348.7°, բարձրությունը = -32.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100 %՝ Լիալուսին։

Լիալուսին՝ 15։02։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.157 կմ, երեկ՝ 386.593 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.564 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 13 օրական 21 ժամական 11 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին՝ 02:57։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի ՝ նոյեմբերի 8-ին՝ 15:02։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: