Օրահուշակ. օգոստոսի 27


Շաբաթ. 27 օգոստոսի։ Տարվա 239-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 126 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 11 - սեպտեմբերի 9)։ Օրանունը՝ Վահագն։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Օգոստոսի 27-ին արևային 10-րդ օրն է։

  • 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
  • Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Արևածագ՝ 6:24, արևամուտ՝ 19:42։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 13:18 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 30-րդ օրն է։

  • 30-րդ լուսնային օր: Գործերի ավարտման և ամփոփման օր է: Ցանկացած նախաձեռնություն կամ նոր ծրագիր պետք է հետաձգել ավելի բարենպաստ ժամանակ:
  • Եթե շփման ցանկություն եք զգում, ավելի լավ է ժամանակ անցկացնել մերձավորների կամ հին գործընկերների հետ, ովքեր ի վիճակի են ճիշտ խորհուրդներ տալ և բարոյական աջակցություն ցուցաբերել:
  • Անցյալի մեղքերի ապաշխարությունը և նեղացնողներին ներելն շատ օգտակար է:

Լուսնային 30-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 30-րդ օրն բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
  • Տկարները շուտով ոտքի կկանգնեն։ Երազներն առաջիկայում ուրախություն կբերեն։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 3°54'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 27-ին՝ 06:05-ից և կավարտվի օգոստոսի 27-ին՝ 12:17-ին։
Լուսնի ծագումը՝ 06:05։ Լուսնի մարումը՝ 20։09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 144.1°, բարձրությունը = 60.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 %՝ նորալուսին։

Նորալուսին՝ 12:17։

  • Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Հակումներից ազատվելու համար ժամանակ է:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 397.577 կմ, երեկ՝ 400.370 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.793 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 29 օրական 14 ժամական րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ 12:17։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ 13:59։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: