Օրահուշակ. օգոստոսի 28


Կիրակի. 28 օգոստոսի։ Տարվա 240-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 125 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 11 - սեպտեմբերի 9)։ Օրանունը՝ Սեին։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Օգոստոսի 28-ին արևային 11-րդ օրն է։

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Արևածագ՝ 6:25, արևամուտ՝ 19:41։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 13:16 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 16°24'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 27-ին՝ 07:08-ից և կավարտվի օգոստոսի 29-ին՝ 08:12-ին։
Լուսնի ծագումը՝ 07:08։ Լուսնի մարումը՝ 20։33։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 133.2°, բարձրությունը = 50.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 394.471 կմ, երեկ՝ 397.577 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.106 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 23 ժամական 43 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերիի 26-ին՝ 01:54։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ 13:59։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: