Օրահուշակ. օգոստոսի 5


Ուրբաթ. 5 օգոստոսի։ Տարվա 217-րդ օրն է, 31-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 148 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Օրանունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝  Արուսյակ (Վեներա)։


Օգոստոսի 5-ին արևային 18-րդ օրն է։

  • 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։
  • Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
  • Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։

Արևածագ՝ 6:03, արևամուտ՝ 20:12։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:09 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 11°16'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 4-ին՝ 12:29-ից և կավարտվի օգոստոսի 5-ին՝ 13:38-ին։
Լուսնի ծագումը՝ 13:38։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 94.6°, բարձրությունը = -17.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 49 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 377.631 կմ, երեկ՝ 382.495 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.864 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 14 ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ 12:17։
Առաջիկա Լիալուսինը՝ ուբաթ՝ օգոստոսի 12-ին՝ 05:36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: