Պատմության այս օրը. օգոստոսի 11


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Աշխարհի վերջի հերթական կանխատեսումը։
1999 - Ամբողջական արևի խավարում տեղի ունեցավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։
1984 - ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մամուլի ասուլիսից առաջ միկրոֆոնը ստուգելիս առանց իմանալու, որ այն միացրած է, հայտարարեց․

  • «Սիրելի ամերիկացիներ, ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ հենց նոր ստորագրեցի Ռուսաստանը բոլոր ժամանակներում օրենքից դուրս թողնելու հայտարարությունը։ Ռմբակոծությունը կսկսվի հինգ րոպեից»։

1969 - Բեվերլի Հիլզի ակումբներից մեկում երգչուհի Դայանա Ռոսը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացնում է «Jackson 5» խումբը։

  • Հանդիսատեսի վրա անջնջելի տպավորություն է թողնում 11-ամյա Մայքլը։

1960 - Ֆրանսիական Չադ գաղութը անկախություն է ձեռք բերում ու դառնում է Չադի հանրապետություն։
1929 - Իրաքն ու Իրանը ընկերության պայմանագիր են կնքում։
1926 - Կոդակ ընկերությունը հայտարարում է, որ սկսել է գունավոր կինոժապավենի ստեղծման աշխատանքները։
1909 - Ամերիկյան «Արապաոե» նավն աշխարհում առաջին անգամ ռադիոյով SOS ազդանշան է տալիս։
1906 - Ֆրանսիացի Էժեն Օգյուստեն Լոսթը Բրիտանիայում արտոնագրում է կինոֆիլմին ձայնագրություն ավելացնելու տեխնիկան։
1804 - Ավստրիան կայսրություն է դառնում։
1767 - Անգլիայում վերջին անգամ մարդու են խարույկ բարձրացնում։
1492 - Ալեքսանդր 6-րդն ընտրվում է Հռոմի պապ։
մ․թ․ա․ 3114 - Սկսվում է Մայաների օրացույցի երկար հաշվարկը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ