Օրահուշակ. օգոստոսի 8


Երկուշաբթի. 8 օգոստոսի։ Տարվա 220-րդ օրն է, 32-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 145 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Ավելյաց (5 օր՝ օգոստոսի 6 - օգոստոսի 11)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝  Լուսնի օր։


Օգոստոսի 8-ին արևային 21-րդ օրն է։

  • 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։
  • Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:
  • Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Արևածագ՝ 6:05, արևամուտ՝ 20:09։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:04 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Օգոստոսի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 11-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝ նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 23°30'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 7-ին՝ 16:06-ից և կավարտվի օգոստոսի 8-ին՝ 17:19-ին։
Լուսնի մարումը՝ 01։25։ Լուսնի ծագումը՝ 17:19։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 78.3°, բարձրությունը = -55.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 81 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 364.224 կմ, երեկ՝ 368.152 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.928 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 10 օրական 14 ժամական րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ 12:17։
Առաջիկա Լիալուսինը՝ ուբաթ՝ օգոստոսի 12-ին՝ 05:36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: