Օրահուշակ. սեպտեմբերի 14


Չորեքշաբթի. 14 սեպտեմբերի։ Տարվա 257-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 108 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9)։ Օրանունը՝ Վանատ։ Շաբաթվա օրանունը՝  Փայլածու (Մերկուրի)։


Սեպտեմբերի 14-ին արևային 28-րդ օրն է։

  • 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
  • Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
  • Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Արևածագ՝ 6:41, արևամուտ՝ 19:14։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 12:33 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝  11°1'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 13-ին՝ 20:56-ից և կավարտվի սեպտեմբերի 14-ին՝ 21:22-ին։
Լուսնի մարումը՝ 10։52։ Լուսնի ծագումը՝ 21:22։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 300.6°, բարձրությունը = -11.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 83 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 388.275 կմ, երեկ՝ 382.852 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.423 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 17 օրական 23 ժամական 43 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերիի 26-ին՝ 01:54։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ 00:55։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: