Օրվա հոբելյարներ. ապրիլի 28


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Խուան Մանուել Մատա Գարսիա (Juan Manuel Mata), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ կիսապաշտպան
1982 - Քրիս Քեյման (Chris Kaman), ամերիկացի բասկետբոլիստ
1981 - Ջեսիկա Մարիա Ալբա (Jessica Alba), ամերիկացի երգչուհի, դերասանուհի
1981 - Ալեքս Ռայլի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1980 - Ջոշուա Ջեյ Հովարդ (Josh Howard), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1974 - Պենելոպե Քրուզ, իսպանացի հայտնի դերասանուհի 
1949 - Բոկա՝ Բորիս Դավիդյան, շանսոնյե
1948 - Թերրի Փրաթչեթ (Terry Pratchett), անգլիացի գրող
1937 - Սադամ Հուսեյն, Իրաքի 5-րդ նախագահը

  • Մահապատժի է ենթարկվել 2006 թվականին։

1927 - Մարիա Սարկիսովա, հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ
1926 - Հարփեր Լի, ամերիկացի գրող 

  • «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակն է։

1913 - Անդրեյ Սևեռնի, խորհրդային աստղագետ
1909 - Արտաշես Առաքելյան, հայ տնտեսագետ
1908 - Օսկար Շինդլեր, գերմանացի բիզնեսմեն 

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է 1100 հրեաների։ Շինդլերի պատմությանն է նվիրված «Շինդլերի տապանը» վեպը, որի հիման վրա էլ նկարահանվել է հայտնի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։

1906 - Կուրտ Ֆրեդերիկ Գյոդել, չեխ-ամերիկյան տրամաբան, մաթեմատիկոս (մ. 1978)
1903 - Թադևոս Սարյան, կինոյի և թատրոնի հայ ժողովրդական դերասան (մ. 1974)
1902 - Վասիլի Քաթանյան, հայազգի ռուսալեզու գրականագետ, դրամատուրգ
1899 - Արուս Ոսկանյան, հայ ժողովրդական դերասանուհի (մ. 1943)

1878 - Լայոնել Բերիմոր (Lionel Barrymore)ամերիկացի դերասան և ռեժիսոր (մ. 1954)
1868 - Էմիլ Բեռնար, հայտնի ֆրանսիացի նկարիչ