Օրվա հոբելյարները. ապրիլի 5


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Ֆեռնանդո Մորիենտես, իսպանացի ֆուտբոլիստ
1975 - Ջուսի Ջեյ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգահան
1973 - Ֆարել Ուիլյամս, ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ 
1964 - Լևոն Ջուլֆալակյան, ըմբիշ, օլիմպիական չեմպիոն 
1956 - Լեոնիդ Ֆեդուն,
ռուս միլիարդատեր
1950 - Ագնեթա Ֆելթսքոգ, շվեդ երգչուհի, ABBA խմբի անդամ 
1945 - Ջեմ Կարաջա (մ. 8 փետրվարի 2004) - թուրք ռոք երաժիշտ, Անատոլիական ռոք շարժման ամենահայտնի դեմքերից

  • Ծնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքում և ադրբեջանցի Մեհմեթ Իբրահիմ Քարաջիի և հայուհի՝ թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Իրմա Ֆելեքյանի (Տոտո Կարաջա) ընտանիքի միակ երեխան։
  • 1970֊ականներին թուրքական կառավարությունը նրան մեղադրում է հեղափոխական գործի մեջ, արդարացնում միայն 80֊ականների վերջին։

1917 - Գեորգի Վիցին, ռուս կինո­դերասան
1916 - Գրեգորի Պեկ, ամերիկացի դերասան 

  • «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» 12-րդ հորիզոնականում է։

1913 - Ազատ Շերենց, հայ դերասան 

  • Շերենցի մասնակցությամբ հայտնի ու սիրված ֆիլմերն են «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալան», «Խնձորի այգին», «Հայրիկ» և այլն։

1910 - Օրոնցո Պուլյեզե, իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1908 - Հեր­բերտ ֆոն Կա­րա­յան, ավստրիացի դի­րի­ժոր
1908 - Բեթ Դեյվիս (Bette Davis), ամերիկացի դերասանուհի,  Հին Հոլիվուդի աստղ (մ. 1989)

  • 11 անգամ ներկայացվել է Օսկարի (ստացել է 2-ը)։ Ամերիկյան կինոինստիտուտի Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհիների ցանկում 2-րդ տեղում է։

1900 - Սփենսեր Թրեյսի (Spencer Tracy), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր (մ. 1967)

  • Կինոյի պատմության մեջ երկու դերասաններից մեկն է, ով 2 տարի անընդմեջ արժանացել է «Օսկարի»։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Սփենսեր Թրեյսիին «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» արժանացրել է 9-րդ հորիզոնականին։

1840 - Ղազարոս Աղայան, հայ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս
1820 - Ֆելիքս Նադար, ֆոտոժուռնալիստիկայի հիմնադիրը
1732 - Ժան Օնորե Ֆրագոնար (Jean-Honoré Fragonard), ֆրանսիացի նկարիչ (մ. 1806)
1588 - Թոմաս Հոբս (Thomas Hobbes), անգլիացի փիլիսոփա (մ. 1679)