Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 1


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Զոի Շտրաուբ, ավստրիացի երգչուհի, երգահան և դերասանուհի:
1994 - Այվի Լատիմեր, ավստրալացի կինոյի և հեռուստատեսության դերասանուհի:
1991 - Սուն Յանգ, չինացի լողորդ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 11 անգամ չեմպիոն:
1990 - Շանել Իման, ամերիկացի սուպերմոդել:
1988 - Թայլեր Ժոզեֆ, ամերիկացի երաժիշտ, ռեփեր, երգերի հեղինակ, «Twenty One Pilots» խմբի մենակատար:
1988 - Զոյի Կրավից, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել:
1977 - Բրեդ Դելսոն, «Linkin Park» Ամերիկյան այլընտրանքային ռոք խմբի կիթառահար:
1972 - Վասիլի Վասին, ռուս ռոք երաժիշտ, «Кирпичи» խմբի ղեկավար:
1971 - Էմիլի Մորտիմեր, անգլիացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի:
1966 - Քեթրին Լանասա, ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, պարուսույց, նախկին բալերինա:
1964 - Սալվատորե Սկիլաչի, իտալացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1990):
1960 - Քերոլ Ալտ, ամերիկացի մոդել և դերասանուհի:
1959 - Գարիկ Սուկաչև, սովետական և ռուս ռոք երաժիշտ, «Բրիգադ Ս» (1986-1994) և «Անձեռնմխելի» խմբերի ղեկավար, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր:
1956 - Հմայակ Հակոբյան, սովետական և ռուս իլյուզիոնիստ, դերասան, կրկեսի դերասան, հեռուստահաղորդավար:
1952 - Սթիվեն Պոլյակոֆ, անգլիացի դրամատուրգ, ռեժիսոր և սցենարիստ:
1951 - Ջակո Պաստորիուս (մահ. 1987), ամերիկացի ջազ բաս կիթառահար և կոմպոզիտոր:
1949 - Պաբլո Էսկոբար (սպանվել է 1993 թ.), կոլումբիացի նարկոբարոն:
1945 - Գենադի Խազանով, դերասան, խոսակցական ժանրի արտիստ, հումորիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ:
1945 - Բեթ Միդլեր, ամերիկացի դերասանուհի և երգչուհի, Էմմի, Գրեմմի և Թոնի մրցանակների դափնեկիր:
1944 - Դանիել Փենակ, ֆրանսիացի գրող:
1940 - Ռիչարդ Պրայոր (մահ. 2005), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, «Էմմի», «Գրեմմի» և այլ մրցանակների դափնեկիր։
1935 - Վուդի Ալեն, ամերիկացի կինոռեժիսոր, գրող, դերասան, պրոդյուսեր, չորս անգամ «Օսկար» մրցանակի դափնեկիր:
1933 - Լու Ռոլս (մահ. 2006), ամերիկացի երգիչ (բարիտոն), երեք Գրեմմի մրցանակակիր:
1933 - Ջեյմս Վուլֆենսոն (մահ. 2020), Համաշխարհային բանկի 9-րդ նախագահ (1995-2005):
1925 - Մարտին Ռոդբել (մահ. 1998), ամերիկացի կենսաքիմիկոս և էնդոկրինոլոգ, ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1994):
1923 - Մորիս դե Բևերե (մահ. 2001), բելգիացի ծաղրանկարիչ, կոմիքսների նկարիչ, նկարազարդող:
1912 - Մինորու Յամասակի (մահ. 1986), Ճապոնական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ, Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի կենտրոնի նախագծի հեղինակ, որը ավերվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից:
1910 - Գենադի Կազանսկի (մահ. 1983), սովետական կինոռեժիսոր (ֆիլմեր՝ «Ծերունի Հոտաբիչ», «Ձյունե թագուհի», «Երկկենցաղ մարդ» և այլն):
1897 - Անդրեաս Նեերիտիս (մահ. 1980), հույն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ:
1896 - Գեորգի Ժուկով (մահ. 1974), սովետական հրամանատար, Խորհրդային Միության քառակի հերոս:
1886 - Ռեքս Ստաուտ (մահ. 1975), ամերիկացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ:
1880 - Սպիրիդոն Մելիքյան (մահ. 1933), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:
1867 - Իգնացի Մոսցիցկի (մահ. 1946), լեհ քիմիկոս, Լեհաստանի նախագահ (1926-1939):
1864 - Կարստեն Բորխգրեվինկ (մահ. 1934), նորվեգացի բևեռային հետազոտող, առաջին մարդը, ով ոտք դրեց Անտարկտիդայի ափ:
1792 - Նիկոլայ Լոբաչևսկի (մահ. 1856), ռուս մաթեմատիկոս, Լոբաչևսկու երկրաչափության ստեղծող:
1743 - Մարտին Հայնրիխ Կլապրոտ (մահ. 1817), գերմանացի քիմիկոս, ով հայտնաբերեց քիմիական տարրերը ուրան, ցիրկոնիում, տիտան, ցերիում, թելուրիում, ինչպես նաև պոլիմորֆիզմի ֆենոմեն։
1716 - Էթյեն Մորիս Ֆալկոն (մահ. 1791), ֆրանսիացի քանդակագործ: