Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 12


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Ջենիֆեր Քոնելի, դերասանուհի 

1969 - Վիշվանաթան Անանդ, հնդիկ գրոսմայստեր, շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն։
1958 - Նիկի Սիքս, ամերիկյան Mötley Crüe ռոք խմբի բասիստ և երգահան։
1953 - Անդրեյ Մակարևիչ, խորհրդային և ռուս երգիչ, երաժիշտ, Time Machine խմբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։
1944 - Ջանի Մորանդի, իտալացի երգիչ և երաժիշտ:
1944 - Բրենդա Լի, ամերիկացի երգչուհի:
1943 - Ջոն Քերի, ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ պետքարտուղար 2013-2017 թթ.:
1931 - Օշո (Չանդրա Մոհան Ջայն, մ. 1990), հնդիկ կրոնական գործիչ։
1930 - Ժան Լուի Տրինտինան, ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր։
1928 - Չինգիզ Այթմատով, ղրղըզ արձակագիր
1922 - Էմիլ Միրզաբեկյան, գիտության գործիչ, ֆիզիկոս
1915 - Ֆրենկ Սինատրա, ամերիկացի երգիչ, դերասան 

  • Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
  • 1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։
  • Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է «Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը» հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի A Man and His Music (Մարդը և նրա երաժշտությունը) և Strangers in the Night (Անծանոթները գիշերվա մեջ) երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
  • Սինատրան նաև հաջողակ կինոդերասն էր։ 1953 թվականին արժանանալով Լավագույն տղամարդ դերասան կոչմանը՝ նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան անվանակագում՝ «Ոսկե թևերով տղամարդը» ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել Բարձր հասարակություն, Փոլ Ջոյ և Քաղաքի մասին ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։ 

1914 - Վահան Արամունի, հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող
1913 - Բենիկ Սեյրանյան, հայ գրող
1906 - Պիետրո Սերանտոնի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1902 - Ռուբեն Ստեփանյան, հայ կոմպոզիտոր և դիրիժոր
1863 - Էդվարդ Մունկ, նորվեգացի նկարիչ 

  • Էքսպրեսիոնիզմի ամենավաղ ներկայացուցիչներից մեկն է:
  • Մունկի ամենահայտնի նկարներից է «Ճիչը»:

1821 - Գյուստավ Ֆլոբեր, ֆրանսիացի գրող 

  • 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Հեղինակն է «Տիկին Բովարի», «Զգացմունքների դաստիարակություն», «Սալամբո» վեպերի: Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Այն համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։