Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 13


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Թեյլոր Սվիֆթ, ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի

  • Ժամանակակից ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից է:

1981 - Էմի Լի, ամերիկացի երգչուհի-երգահան և դաշնակահարուհի, Evanescence ռոք խմբի վոկալիստ 
1957 - Սթիվ Բուշեմի, ամերիկացի դերասան 

  • Հայտնի է «Ֆարգո», «Օդային բանտ», «Մեծ Լեբովսկի», «Արմագեդոն», «Կղզի», «Կատաղած շներ» ֆիլմերից, ինչպես նաև Մարտին Սկորսեզեի «Ընդհատակյա կայսրություն» կրիմինալ սերիալից:

1883 - Հակոբ Կոջոյան, հայ նկարիչ
1873 - Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ 

  • 1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։

1811 - Ֆրիդրիխ Վինդիշման, գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ)
1797 - Հայնրիխ Հայնե, գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ 

  • Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը: Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին:

1386 - Դոնատելլո, իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից (մ. 1466)