Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 16


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Փակ Սո Ջուն, հարավկորեացի դերասան
1984 - Թեո Ջեյմս, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան
1982 - Աննա Սիդակովա, ուկրաինացի երգչուհի, մոդել, դերասանուհի, «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի
1971 - Փոլ վան Դայկ, գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր
1938 - Լիվ Ուլման, հայտնի շվեդ դերասանուհի 

  • Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ինգմար Բերգմանի և Յան Տրուելի ֆիլմերից:
  • Առավել հայտնի ֆիլմերն են «Անձ», «Շշուկներ և ճիչեր», «Տեսարաններ ամուսնական կյանքից», «Սարաբանդա», «Աշնանային սոնետ»:
  • Ի դեպ, հայտնի ամերիկացի դերասանուհի Լիվ Թայլերին անվանակոչել են Լիվ Ուլմանի պատվին:

1932 - Աիդա Բոյաջյան, հայ նկարչուհի
1915 - Գեորգի Սվիրիդով, խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ
1866 - Վասիլի Կանդինսկի, ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից, (մ. 1944)
1863 - Ստեփան Աղաջանյան, գեղանկարիչ, մանկավարժ
1775 - Ջեյն Օսթին, անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանանց» վեպի հիմնադիր, (մ. 1817)

  • Ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիրն է։ Իր համեմատաբար կարճատև կյանքի ընթացքում գրել է վեց վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ։ Ջեյն Օսթինի ստեղծագործությունները լայնորեն ընթերցվում են անգլախոս երկրներում, ընդգրկված են Մեծ Բրիտանիայի ուսումնարանների և համալսարաների ուսումնական ծրագրերում։
  • Հայտնի վեպերն են «Էմմա», «Հպարտություն և նախապաշարմունք», «Զգացում և զգացմունքայնություն», «Բանականության փաստարկներ», «Լեդի Սյուզան»:

1772 - Հակոբ Շահեն-Ջրպետյան, հայագետ
1770 - Լյուդվիգ Վան Բեթհովեն, գերմանացի հայտնի կոմպոզիտոր 

  • Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիա, 5 դաշնամուրային կոնցերտ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատ, 16 լարային կվարտետ, մեկ օպերա՝ «Ֆիդելիո»։
  • 20 տարեկանում կոմպոզիտորի լսողությունը սկսել է վատանալ, իսկ կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ամբողջովին խլացել է։ 1811 թվականին նա թողնում է խմբավարական աշխատանքն ու այլևս չի ներկայանում հանրության առաջ, սակայն շարունակում է ստեղծագործել, և իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է իր կյանքի վերջին 15 տարիներին։