Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 17


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Շոմա Ունո, ճապոնացի մենասահորդ, չորս մայրցամաքների չեմպիոն (2019)
1975 - Միլա Յովովիչ, ամերիկացի կինոդերասանուհի և մոդել («Հինգերորդ տարր»)
1974 - Նիկա Տուրբինա (մ. 2002), ռուս բանաստեղծուհի, հայտնի է մանուկ հասակում գրված իր բանաստեղծություններով
1974 - Անտոնինո Ջովանի Ռիբիզի, իտալացի ամերիկացի դերասան և պրոդյուսեր
1969 - Հիզեր Լորի Հոլդեն, ամերիկա-կանադացի դերասանուհի, պրոդյուսեր և իրավապաշտպան
1949 - Փոլ Ռոջերս, բրիտանացի ռոք և բլյուզ երգիչ, երաժիշտ, երգահան
1945 - Էռնի Հադսոն, ամերիկացի դերասան («Ուրվականների ոչնչացնողներ» և «Ուրվականների ոչնչացնողներ 2»)
1922 - Մելինե Համամջյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մ. 1999)
1936 -  Ֆրանցիսկ Առաջինը (Խորխե Մարիո Բերգոլո) Հռոմի պապ

  • Հռոմի պապը մեր՝ հայերիս, հիշողությունների մեջ յուրօրինակ տեղ զբաղեցրեց: Դրան մեծապես նպաստեց վերջինիս այցը Հայաստան: 2016-ի հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
  • Վերջինիս Հայաստան կատարած այցի պատվին ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց հուշամեդալ, որի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
  • «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Խոր Վիրապի վանքում աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ:
  • Հունիսի 26-ին Հռոմի պապի այցը Հայաստան ավարտվեց:

1887 - Յոզեֆ Լադա, չեխ նկարիչ և գրող
1778 - Հեմֆրի Դևի, անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս
1770 - Լուդվիգ վան Բեթհովեն, գերմանացի կոմպոզիտոր (վ. 1827)