Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 18


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Քրիստինա Ագիլերա, ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի

  • Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է վեց «Գրեմմի», մեկ «Լատինական Գրեմմի» և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ 

1975 - Սիա Ֆուրլեր, երգչուհի, երգերի հեղինակ
1963 - Բրեդ Փիթ, ամերիկացի կինոդերասան 

  •  «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1995 թ., «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Փիթի մասնակցությամբ ֆիլմերն են «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ: Արնախումի կյանքի քրոնիկա»,«Յոթ», «12 կապիկ», «Յոթ տարի Տիբեթում», «Մարտական ակումբ», «Տրոյա», «Միսթեր և միսիս Սմիթ», «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», «Բենջամին Բատոնի խորհրդավոր պատմությունը» և ուրիշներ:

1950 - Խուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան (Հովհաննես Ելանկէօզեան), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ։ Երաժշտագիտության դոկտոր (2004)։

  • Յոթ տարեկանից հորինել է մեղեդիներ: 1972-1973 թթ. լրագրություն է ուսանել ծննդավայրի Սոցիալական հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտում, 1974-1975 թթ. Երեւանի համալսարանի բանասիրության բաժնում: 1982-ին ավարտել է Արգենտինայի Կաթոլիկ համալսարանը (երաժշտության պատմություն, պլաստիկ արվեստներ և գրականություն), 1984 թ. Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտության, 2001 թ.՝ կոմպոզիցիայի բաժինը և 2004-ին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ներկայումս Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի մշակույթի ինստիտուտի և Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր է, վարում է «Հայոց քաղաքակրթությունը և նրա ազդեցությունն Արեւմուտքի վրա» դասընթացը: Անդամ է Հայաստանի Գրողների և Կոմպոզիտորների միությունների:

1946 - Սթիվեն Սփիլբերգ, ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

  • Համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
  • Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
  • Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։
  • Սթիվեն Սփիլբերգի ամենահայտնի ֆիլմերն են Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմաշարը, «Ծնոտներ», «Այլմոլորակայինը», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», «Մարտական ձին», «Իռլանդացին» և ուրիշներ:

1943 - Կիտ Ռիչարդս, The Rolling Stones ռոք խմբի կիթառիստ 

  • Rolling Stone պարբերականը «100 լավագույն կիթառիստների» ցանկում նրան է հատկացրել 4-րդ տեղը:
  • Կիտ Ռիչարդսը Միք Ջագերի հետ համատեղ հեղինակել է The Rolling Stones-ի երգերը:

1933 - Ելենա Ալեքսանյան, հայ գրականագետ, քննադատ, թարգմանիչ
1928 - Հենրիկ Սիրավյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
1921 - Յուրի Նիկուլին, խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար 

  • Նիկուլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Օղի թորողները», «Բարբոս շունը և անսովոր խաչը», ««Ы» օպերացիան և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Նրանք կռվում էին հայրենիքի համար» և ուրիշներ:

1906 - Գուրգեն Գեն (Շահնազարով), հայ սովետական դերասան
1904 - Ջորջ Սթիվենս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր