Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 22


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Զավեն Բադոյան, հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1972 - Վանեսա Պարադի, ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի 

  • Վանեսան որպես երգչուհի համաեվրոպական ճանաչման է հասել 1987 թվականին՝ 14 տարեկանում կատարելով «Joe le taxi» երգը:
  • 1989 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ «Սպիտակ հարսանիք» ֆիլմում: Մյուս հայտնի ֆիլմերն են «Էլիզա», որտեղ նկարահանվել է Ժերար Դեպարդիեյի հետ, «Մեկ շանս երկուսի համար», որտեղ նրա խաղընկերներն են եղել Ալեն Դելոնն ու Ժան Պոլ Բելմանդոն և «Աղջիկը կամրջի վրա»:

1968 - Լորելեյ Բել, ամերիկյան սերիալային դերասանուհի
1968 - Դինա Մեյեր, ամերիկացի դերասանուհի
1962 - Ռալֆ Ֆայնս, բրիտանացի դերասան, ռեժիսոր, Օսկարի կրկնակի հավակնորդ
1949 - Մորիս և Ռոբին Գիբ երկվորյակ եղբայրներ, Bee Gees խմբի անդամներ 

  • Իրենց ավագ եղբոր՝ Բարի Գրիբի հետ ստեղծել են Bee Gees խումբը, որը մեծ հաջողություններ է ունեցել դիսկո երաժշտության մեջ:

1943 - Փոլ Վոլֆովից, ամերիկացի քաղաքական գործիչ, 2005-2007 թվականներին Համաշխարհային բանկի նախագահ
1915 - Մարո Մարգարյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի
1911 - Գրոտ Ռեբեր (մ. 2002), ամերիկացի սիրողական աստղագետ, ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը
1899 - Նատան Ալթման (մ. 1970), խորհրդային ավանգարդ նկարիչ, քանդակագործ, թատերական նկարիչ
1887 - Սրինիվասա Ռամանուջան Իենգոր (մ. 1920), հնդիկ մաթեմատիկոս
1882 - Արսեն Տերտերյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մ. 1953)
1858 - Ջակոմո Պուչչինի, իտալացի մեծանուն երգահան (մ. 1924)