Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 25


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ադրիան ֆոն Ցիգլեր, շվեյցարացի երգահան 
1976 - Թուոմաս Հոլոպայնեն, ֆին երաժիշտ, «Nightwish» սիմֆոնիկ մետալ խմբի ղեկավար և հիմնադիր
1976 - Արմին վան Բյուրեն, հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր
1971 - Դայդո, բրիտանացի երգչուհի 
1968 - Հելենա Քրիստենսեն
, դանիացի սուպերմոդել, լուսանկարիչ
1955 - Եվգենի Մարգուլիս, խորհրդային և ռուս ռոք երաժիշտ, կիթառահար և երգիչ
1954 - Էննի Լենոքս, շոտլանդացի ռոք երգչուհի, Eurythmics դուետի անդամ
1946 - Դիտեր Գայկե, գերմանացի կոմպոզիտոր և կիթառահար, հայտնի Բլոնկեր կեղծանունով
1943 - Հաննա Շիգուլլա, գերմանացի դերասանուհի և երգչուհի
1940 - Լևոն Օգանեզով, երաժիշտ, կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
1930 - Արմենակ Ալաջաջյան, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ
1927 - Ռամ Նարայան, հնդիկ երաժիշտ
1903 - Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան), հայ արձակագիր, մանկագիր (վ. 1978)
1899 - Համֆրի Բոգարտ, ամերիկացի կինոդերասան 

  • Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան հատկցրել է պատվավոր 1-ին տեղը։
  • Բոգարտի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Կասաբլանկա», «Աֆրիկական թագուհին», «Ապստամբություն Քեյնի վրա», «Մալթյան բազեն», «Բարձր Սիերրա», «Ունենալ և չունենալ», «Խորը քուն», «Կի-Լարգո»:

1890 - Ալեքսանդր Հակոբյան, մեխանիկ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)
1642 - Իսահակ Նյուտոն, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփաև աստվածաբան (մ. 1727)