Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 7


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

2003 - Կատարինա-Ամալիա, Նիդերլանդների արքայադուստր:
1989 - Նիկոլաս Հուլտ, անգլիացի կինոյի և հեռուստատեսության դերասան:
1988 - Էմիլի Բրաունինգ, ավստրալիացի դերասանուհի, երգչուհի և մոդել:
1987 - Լիլիթ Հովհաննիսյան, հայ երգչուհի:
1987 - Ահարոն Չարլզ Քարթեր, ամերիկացի դերասան և երգիչ:
1985 - Ջոն Մոքսլի (Ջոնաթան Դեյվիդ Գուդ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ:
1980 - Ջոն Թերի, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան:
1977 - Դոմինիկ Հովարդ, բրիտանական Muse ռոք խմբի թմբկահար:
1971 - Վլադիմիր Հակոբյան, շախմատի գրոսմայստեր:
1949 - Թոմ Ուեյթս, ամերիկացի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան:
1935 - Արմանդո Մանզաներո, լատինաամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր:
1928 - Նոամ Չոմսկի, ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրող և դասախոս:
1925 - Ռաֆայել Ավագյան, հայ թարգմանիչ:
1905 - Ջերարդ Պիտեր Կայպեր (մ. 1973), հոլանդացի և ամերիկացի աստղագետ։
1901 - Մարսելա Ալբանի (Ida Maranza; մ. 1959), իտալացի համր կինոյի դերասանուհի։
1889 - Գաբրիել-Օնորե Մարսել (մ. 1973), առաջին ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա:
1878 - Ակիկո Յոսանո (մ. 1942), ճապոնացի գրող, բանաստեղծ, ֆեմինիստ և պացիֆիստ։
1857 - Ուրոս Պրեդիչ (մ. 1953), սերբ նկարիչ, հայտնի ռեալիստ նկարիչ։
1810 - Թեոդոր Շվան (մ. 1882), գերմանացի հյուսվածաբան և ֆիզիոլոգ, բջջային տեսության հեղինակ։
1808 - Ալեքսանդր Վոսկրեսենսկի (մ. 1880), օրգանական քիմիկոս, հայտնի որպես «ռուսական քիմիայի պապիկ»:
1805 - Ժան Էժեն Ռոբերտ-Հուդեն (մ. 1871), շվեյցարացի իլյուզիոնիստ, «ժամանակակից մոգության հայր»:
1598 - Ջովանի Լորենցո Բերնինի (մ. 1680), իտալացի ճարտարապետ և քանդակագործ։
903 - Աբդուրահման ալ-Սուֆի (մ. 986), պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս։