Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 9


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Հիկարու Նակամուրա, ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (2003)
1985 - Էռնեստո Ինարկիև, ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (2002)
1934 - Ջուդի Դենչ, կինոյի ու թատրոնի բրիտանացի դերասանուհի 

  • «Օսկարի» (1999) և «Ոսկե գլոբուսի» (1998, 2001) դեփնեկիր է, BAFTA-ի բազմակի դափնեկիր, Պատվո փառքի շքանշանակիր (2005), Դամա-Կոմանդոր (1988)։
  • Լեդի Դենչին համաշխարհային ճանաչում են բերել Ջեյմս Բոնդի շարքից «Ոսկե աչքը» և «Սիրահարված Շեքսպիրը», որտեղ նա խաղացել է Եղիսաբեթ I թագուհու դերը։

1916 - Քըրք Դուգլաս, ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը

  • Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկն է։ Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրն է։
  • Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:
  • Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով՝ ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:

1905 - Իննոկենտի Գերասիմով, ռուս աշխարհագրագետ
1904 - Արուս Ասրյան, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը
1883 - Հակոբ Օշական, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մ. 1921)
1842 - Պյոտր Կրոպոտկին, ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան
1717 - Իոհան Իոհաիմ Վինկելմանը, գերմանացի հնագետ (մ. 1768)
1608 - Ջոն Միլթոն, անգլիացի բանաստեղծ (վ. 1674)