Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 10


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ռաֆայել Տոլոյ, բրազիլացի ֆուտբոլիստ, խաղում է «Ռոմայում» 2014 թվականից
1984 - Պավել Դուրով, ռուս ծրագրավորող ВК սոցցանցի համահիմնադիր
1971 - Եվգենի Կիսին, հրեա ծագումով ռուսաստանցի և իսրայելցի դաշնակահար
1966 - Ստոյան Յանկուլով, բուլղարացի թմբկահար
1965 - Քրիս Փեն, ամերիկացի դերասան (մ. 2006)
1953 - Պաուլո Ռոբերտո Ֆալկաո, բրազիլացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1946 - Չարլզ Դենս, անգլիացի դերասան (Game of Thrones)
1925 - Մարլեն Խուցիև (Խուցիշվիլի), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
1894 - Պյոտր Իգնատով, ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր (վ. 1984)
1861 - Ֆրիտյոֆ Նանսեն, նորվեգացի բնախույզ (մ. 1930)
1813 - Ջուզեպպե Վերդի, իտալացի կոմպոզիտոր (մ. 1901)
1810 - Ժոզեֆ Ագուստին Շաո, բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ
1731 - Հենրի Կավենդիշ, բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս (մ. 1810)
1684 - Անտուան Վատտո, ֆրանսիացի նկարիչ (մ. 1901)

ՀԱՅԵՐ

1997 - Քայլի Ջեներ, ամերիկյան մոդել, բիզնեսմեն, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից
1982 - Արամե (Եղիազարյան Արամ), փոփ երգիչ
1981 - Աննա Հովհաննեսովա, կինոօպերատոր, ռեժիսոր, լուսանկարիչ
1971 - Ալեքսան Նալբանդյան, բռնցքամարտիկ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1999)
1956 - Արման Կիրակոսյան, դիվանագետ և պատմաբան, Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (1991-1994)
1956 - Կարեն Բալայան, հայ հետազոտող, պատմաբան, ծովագնաց, սուզորդ, մարզիկ, հայկական նավաշինության և նավիգացիայի պատմության վերաբերյալ գիտական հրապարակումների հեղինակ: «Կիլիկիա» առագաստանավի կապիտան, «Հայասա» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ
1946 - Սարո Գալենց, գեղանկարիչ
1945 - Ալեքսանդր Ադաբաշյան, խորհրդային և ռուսական կինոդրամատուրգ, դերասան, նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ
1939 - Ժաննա Հարությունովա, ռոմանական լեզվաբանության մասնագետ, պրոֆեսոր, մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, «Ակադեմիական արմավենիներ» շքանշանի ասպետ (Ֆրանսիա), «Ծառայության համար» շքանշանի ասպետ (Ֆրանսիա), Դիժոնա քաղաքի պատվավոր բնակիչ
1929 - Իննա Թումանյան, ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2000)
1925 - Բերջ Բուլբուլյան (Պերճ Բուլբուլյան), ամերիկահայ գրող
1922 - Գարեգին Հարությունյան, պատմաբան
1922 - Սուրեն Եղիազարյան, դերասան, Վրաստանի և Աբխազիայի վաստակավոր արտիստ
1920 - Կարեն Խաչատրյան, կոմպոզիտոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1971), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)

  • Կարեն Խաչատրյանը Զանզիբարի ազգային (1964), Սոմալիի ազգային (1972), Ռուսաստանի Հայերի Միության, ԽՍՀՄ Ավտոինսպեկցիայի օրհներգերի հեղինակն է:
  • Կարեն Խաչատրյանը Արամ Խաչատրյանի ավագ եղբոր՝ Սուրեն Խաչատրյանի որդին է։

1911 - Ռուբեն Համբարձումյան, մետաղագետ, կոռոզիոնակայուն համաձուլվածքների ստեղծման մասնագետ

  • 1954 թ. շրջանում Ռուբեն Համբարձումյան դարձավ գաղտնի նոմենկլատուրա (նրան լուսանկարելը պատժվում էր անհապաղ ձերբակալությամբ։ Պատճառը նրա գիտական աշխատանքի հիմնական թեման էր՝ կրկնակի իոնացված լիթիումը (սա՝ գերծանր ջրածինն է, տրիտիումը)։ Այսինքն՝ ջրածնային ռումբի հումքը։ Գաղտնազերծումը թույլատրվել է նրա մահից 20 տարի անց։ Նրա անձնագիրը «վավեր էր առանց լուսանկարի» (ինչպես Սախարովի, Կալաշնիկովը և այլն անձնագրերը):

1909 - Հայկազ Ժամկոչյան, պատմաբան (մ. 1981)
1908 - Աննա Տեր-Ավետիքյան, Հայաստանի առաջին կին ճարտարապետը
1908 - Կարապետ Ավագյան, ջութակահար
1907 - Ալեքսեյ Սուքիասյան, հայ խորհրդային իրավաբան
1903 - Աշիկ Մանուկյան, հայ խորհրդային տնտեսագետ
1902 - Մորուս Հասրաթյան, պատմաբան, բանասեր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1902 - Գարեգին Պետրոսյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պատմության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ, 1965)
1899 - Ավետիք Կուրբանյան, բանաստեղծ և թարգմանիչ
1890 - Ֆրանց Վերֆել, ավստրիացի գրող, դրամատուրգ

  • «Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։  Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ 
  • Ավստրիայի երախտապարտ հայերը Վիեննայի Շիլլերպլատցում կանգնեցրել են Ֆրանց Վերֆելին հուշարձանը։

1883 - Պիեռ Ակինյան (Ներսես Ակինյան), հայագետ, եկեղեցու պատմաբան
1882 - Թադեոս Մինասյան, ցեղասպանության զոհ, ով նկարագրել է իր չարաբաստիկ դժբախտությունները։
1876 - Գրիգոր Սյունի (Գրիգոր Միրզայան), կոմպոզիտոր, հասարակական գործիչ

  • Հայ կոմպոզիտորների շրջանում Սյունին առանձնանում է որպես հայկական ազատ դասական կոմպոզիցիաների հիմնադիր։ Նրա ինքնատիպ կոմպոզիցիաներն արտացոլում են հայկական ժողովրդական երգերի իրական հատկանիշները։ Որոշ երաժշտական քննադատներ Սյունուն անվանում են հայ երաժշտության Շոպեն՝ նրա նուրբ մեղեդայնության երաժշտության պատճառով։
  • Գրիգոր Սյունին առաջինն էր, որ սիմֆոնիա գրելիս օգտագործեց հայկական ժողովրդական երգերն ու մոտիվները։
  • Սյունին սերում է Սյունիքի հայ մելիքներից. նա երգիչ, նկարիչ և մանրանկարիչ Հովհաննես Վարանդեցու որդին էր և իր ժամանակին հայտնի աշուղ Մելիք Հովհաննես Միրզաբեկյանի թոռը։
  • Ամերիկացի պատմաբան Ռոնալդ Գրիգոր Սյունին Գրիգոր Սյունու թոռն է։

1871 - Արմեն Արմենյան, դերասան, ռեժիսոր
1854 - Նիկոլայ Տեր-Ասատուրով, գեներալ-մայոր, ազնվական՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացիների ընտանիքից


ԳՈՎԱԶԴ

биржа трафика