Օրվա հոբելյարները. հոկտեմբերի 14


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Աշեր, ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, պարող և դերասան
1963 - Ալեսանդրո Սաֆինա, իտալացի տենոր
1952 - Նիկոլայ Անդրիանով, ռուս սովետական մարմնամարզիկ (մ. 2011)
1944 - Ուդո Կիր, գերմանացի դերասան
1944 - Ալեքսեյ Սիսակյան, հայ սովետական ֆիզիկոս-տեսաբան
1928 - Հեկտոր Ռիալ, արգենտինացի ֆուտբոլիստ (մ. 1991)
1890 - Դուայթ Էյզենհաուեր, ԱՄՆ-ի 34-րդ նախագահ 1953-61 թթ. (մ. 1969)
1824 - Ադոլֆ Մոնտիչելլի, ֆրանսիացի նկարիչ (մ. 1886)
1784 - Ֆերդինանդ VII, Իսպանիայի թագավոր 1800 և 1813-ից մինչև մահը (մ. 1833)
1585 - Հենրիխ Շյուց, գերմանացի կոմպոզիտոր (մ. 1672)
1542 - Աքբար Մեծ, մողոլների տիրակալ 1556 թվականից մինչև մահը (մ. 1605)

ՀԱՅԵՐ

1986 - Իվետա Մուկուչյան, գերմանահայ երգչուհի, մոդել

  • Ծնվել է Երևանում, 5 տարեկանում տեղափոխվել Համբուրգ՝ Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
  • 2016 թվականի մայիսին «Love Wave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։
  • 2016 թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։

1944 - Ալեքսեյ Սիսակյան (ծնվ. Մոսկվա, մ. 2010), հայ խորհրդային տեսաբան ֆիզիկոս, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն
1940 - Գեորգի Մգոյան (մ. 2013), հայտնի մանկական վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
1930 - Լևոն Գևորգյան, ճարտարապետ
1924 - Սերգեյ Էդուկարյանց (ծնվ. Խաբարովսկ, Ռուսաստան, մ. 2001), գնդակով հոկեյի մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973), ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1969)
1922 - Վաչագան Վլասով (մ. 2003), գեներալ-մայոր, Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի առաջին պետ
1922 - Հարություն Մկրտչյան (մ. 2002), Խորհրդային Միության հերոս

  • Ավագ սերժանտ Հարություն Մկրտչյանին Սևաստոպոլի համար մղված մարտերում շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Օդերի անցմանը, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։

1904 - Աշոտ Ներսեսյան, դերասան, վառ դերերի վարպետ, որկատարում էր մեղմ կատակերգական ոճով, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)
1902 - Համազասպ Հարությունյան (մ. 1971), խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան

  • Տասը տարի շարունակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակությունների կազմում էր։
  • Թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը, Ն. Ս. Խրուշչովի կողքին:

1895 - Դանիել Դզնունի (մ. 1967) պատմաբան, կինոգետ, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից 


ԳՈՎԱԶԴ

биржа трафика